Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Սուրբ Բարդուղիմեոսը սպասում է ձեզ

Սուրբ Բարդուղիմեոսը սպասում է ձեզ
05.02.2014 | 14:01

Վանի Բաշքալե շրջանում սահմանային զորամասի հետ քաշվելուց հետո այցելուների համար վերաբացված Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին կվերակառուցի նահանգի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը՝ տեղեկացնում է թուրքական Sabah-ի կայքը։ Վերակառուցումը նախատեսում է եկեղեցին նախնական տեսքի բերել։
Շրջանից 23 կմ հեռավորությամբ գտնվող բարձունքին տեղակայված եկեղեցին Քրիստոսի առաքյալներից Բարդուղիմեոսին է նվիրված եղել, և այնտեղ է թաղված առաքյալի մարմինը, որ եկեղեցին քրիստոնյաների համար կարևոր ուխտավայր է դարձնում: Վերակառուցումից հետո եկեղեցում հոգևոր արարողություններ կանցկացվեն, որպեսզի զբոսաշրջային կենտրոն դառնա:

Դիտվել է՝ 2220

Մեկնաբանություններ